Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպեցին Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղի հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։
12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձել Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։
41-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Արտյոմ Ձյուբան, նա անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցը։
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում դարպասի գրավում չգրանցվեց։ Հավաքականները հաղթողին պարզեցին հետխաղյա 11-մետրանոցներով, որում ավելի հաջողակ էին ռուսները։
Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա - Դանիա դիմակայության հաջողակին։
ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
Իսպանիա - Ռուսաստան՝ 1։1 (0:0, 11մ՝ 3։4) (տեսանյութ)
Սերգեյ Իգնաշևիչ, 12 (իգ) - Արտյոմ Ձյուբա, 41 (11մ)
Իսպանիա. Դե Խեա, Նաչո (Կարվախալ, 70), Պիկե, Ռամոս, Ալբա, Բուսկետս, Կոկե, Ասենսիո, Սիլվա (Ինյեստա, 67), Իսկո, Կոստա (Ասպաս, 80):
Ռուսաստան. Ակինֆեեւ, Ֆերնանդես, Իգնաշեւիչ, Կուտեպով, Կուդրյաշով, Ժիրկով (Գրանատ, 46), Զոբնին, Կուզյաեւ (Երոխին, 97), Գոլովին, Սամեդով (Չերիշև, 61), Ձյուբա (Ձյուբա, 65):
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում